Բլեք Լայվլին` Netflix-ի նոր թրիլլերի գլխավոր դերում

Netflix-ը ոգեշնչման նոր աղբյուրներ է գտել. ամերիկյան սթրիմինգային ծառայությունը կնկարահանի Reddit-ի հայտնի պատմությունը, իսկ գլխավոր դերում հանդես կգա դերասանուհի Բլեյք Լայվլին։ Դա կլինի հոգեբանական թրիլլեր, փոխանցում է Deadline-ը։

Մեկ ամիս առաջ Մարկուս Քլիվերի կայքում հրապարակել է We Used to Live Here պատմությունը: Սյուժեի համաձայն՝ տնային տնտեսուհուն այցելում է կասկածելի ընտանիք։ Ժամանակին նրանք ապրել են գլխավոր հերոսուհու տանը, իսկ հիմա խնդրում էեն ներս մտնել, որպեսզի հիշեն լավ օրերը: Երբ ձնաբուք է սկսվում չսպասված հյուրերը որոշում են մնալ։ Տանտիրուհուն մնում է միայն զղջալ, որ նա ընդհանրապես ընտանիքին տուն է թողել։