Մորգենշտերնը սկանդալ է բարձրացրել Ալեքսանդր Ռևայի պատճառով

Ռեփեր Մորգենշտերնը «МУЗ-ТВ» մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրել է ձայների սխալ հաշվարկման մեջ։ Արարողության ուղիղ եթերի ժամանակ նա դեմ է արտահայտվել Արթուր Պիրոժկովին (իսկական անունը ՝ Ալեքսանդր Ռեւվա) «Տարվա լավագույն կատարող» հայտնելու որոշմանը, փոխանցում է Regnum.ru-ն։

Ռեփերն առաջարկել է դահլիճում ընտրել «իսկական» հաղթողին. «Ես առաջարկում եմ հիմա հերթով նշել անունները եւ ծափահարություններից հասկանալ, թե ով է իսկապես հաղթել»: Սակայն Մորգենշտերնին մերժել են։

Երաժիշտը մրցանակաբաշխության կազմակերպիչներին խնդրել է նաեւ էկրանին ցուցադրել հանդիսատեսի ձայների քանակը՝ յուրաքանչյուր կատարողի համար։ Նրան մերժել են։

Մորգենշտերնը կտրուկ է արտահայտվել՝ հասկացնելով, որ «ափսեները» նրան հետաքրքիր չեն։ Իսկ նրա գլխավոր մրցանակը կյանքում սիրելին է՝ Դիլարան։