Հայերեն չիմացող Յուջին ռուսական «Նոր աստղ» մրցույթում հայկական մանտրաներ է երգել

Ավարտվում է «Նոր աստղ» համառուսաստանյան երաժշտական մրցույթի ընտրական փուլը։ Շատ շուտով հայտնի կդառնան բոլոր մասնակիցների անունները, որոնք կպայքարեն մրցույթի լավագույն արտիստի կոչման համար։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Մրցույթի ընտրական փուլի մասնակիցներից մեկը՝ երգիչ Յուջին (Յուրի Աղաբաբյան), խոստովանում է, որ պատմական հայրենիքում լինելուց հետո է սկսել հայկական երգեր երգել։ Յուջին մեծացել է Ստավրոպոլում, բայց նրա սիրտը մնացել է Հայաստանում՝ նախնիների հայրենիքում։

«Երևանում եղել եմ երկու տարի առաջ, իհարկե ամոթ է, բայց պետք է խոստովանեմ, որ դա առաջին այցս էր ու ես 17 տարեկան էի։ Ուղղակի ապշած էի իմ երկրի գեղեցկությամբ։ Երբ անձամբ տեսա, թե որտեղ են իմ արմատները, մտքովս անցավ հայկական երգեր` մանտրաներ երգել»,- պատմել է Յուջին։

«Նոր աստղ» ամենամյա համառուսաստանյան հեռուստատեսային մրցույթն անցկացվում է 2015 թվականից Մոսկվայում: Մրցույթին մասնակցում են Ռուսաստանի բոլոր մարզերից։