Զավակներով շրջապատված. Քիմ Քարդաշյանը բազմազավակ մոր կարգավիճակում լուսանկար է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել:

Դրանում  բազմազավակ մայրը, ամբողջովին ճերմակազգեստ, գրկել է կրտսեր որդուն` նորածին Փսալմին` միևնույն ժամանակ շրջապատված լինելով մյուս երեք երեխաներով: Ենթադրաբար, սևուսպիտակ լուսանկարն արխիվային է, քանի որ Փսալմն այժմ երկու տարեկան է:

«Մանկական սեր»,-ընտանեկան ջերմ լուսանկարը մակագրել է հեռուստաաստղը: Նշվում է, որ մեկ ժամում այն  հավաքել է ավելի քան 106 000 հավանում:

Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, որոնք, ըստ տարբեր աղբյուրների, պատրաստվում էին 5-րդ երեխան ունենալ փոխնակ մոր միջոցով, հունվարին բաժանվել են: