Էլիզաբեթ 2-րդն արքայազն Հարիին և Մեգան Մարքլին շնորհավորել է իր պատվին անվանակոչված դստեր ծննդյան առթիվ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը՝ Էլիզաբեթ 2-րդի գլխավորությամբ, ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին՝ իրենց դստեր՝ Լիլիբեթ Դիանայի ծննդյան կապակցությամբ:

«Թագուհին, Ուելսի արքայազնը և Քորնուելի դքսուհին, ինչպես նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին տեղեկացվել են Սասեքսի դուքսի և դքսուհու դստեր ծննդյան մասին և շատ ուրախ են այդ կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հունիսի 4-ին լույս աշխարհ եկած Լիլիբեթ Դիանա Մաունթբաթեն-Վինձոր ծննդյան մասին հայտնի էր դարձել նախօրեին․ նա Էլիզաբեթ 11-րդ ծոռնուհին է։

Զույգը դստերն անվանել է Լիլիբեթ «Լիլի»՝ Դիանա Մոնտբատտեն-Ուինդզոր՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, որին մանկության տարիներին կոչել են Լիլիբեթ, և տատիկի՝ արքայադուստր Դիանայի:

Հիշեցնենք՝ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ամուսնացել են 2018-ի մայիսին: Մեկ տարի անց զույգն ունեցել էր որդուն՝ Արչիին:

2020 թվականի հունվարին Մեգանն ու Հարրին հրաժարվել էին իրենց թագավորական լիազորություններից: Նրանք դադարել են պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և ստանալ կառավարության ֆինանսավորումը: Դրանից հետո զույգը տեղափոխվել էր Կանադա, այնուհետև Միացյալ Նահանգներ։