Ջենիֆեր Լոպեսին նկատել են Բեն Աֆլեքին պատկանող մեքենայից իջնելիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում՝ Mercedes-Benz մակնիշի մեքենայից իջնելիս, գրում է Daily Mail պարբերականը և հավելում, որ մեքենան կարծես Բեն Աֆլեքին պատկանող նույն մեքենայից լինի։

Լուսանկարներում Լոպեսը կրում է սպիտակ սպորտային տաբատ և վերնահագուստ, ինչպես նաև սպորտային կոշիկներ։ Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով, մեծ օղերով և արծաթագույն մատանիներով։

Մինչ այդ էլ երգչուհուն նկատել էին Լոս Անջելեսի դպրոցներից մեկում, ինչը, ենթադրաբար, նշանակում է, որ Լոպեսը պատրաստվում է Մայամիից Լոս Անջելես տեղափոխվել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։