«Գահերի խաղի» աստղը պատմել է սերիալի անկողնային տեսարանների մասին

Նատալի Էմանուելը, որը «Գահերի խաղը» սերիալում կերտում էր Միսանդեյայի դերը մասնկացել է «Make it Reign» փոդքասթին, որի շրջանակներում էլ անդրադարձել է հայտնի սերիալի անկողնային տեսարաններին:

«Երբ ես նկարահանվում էի «Գահերի խաղը» սերիալում, ոչ ոք ինձ չէր ստիպում մերկանալ: Ես ինքս համաձայնեցի խաղալ այդ տեսարաններում: Եվ դա թողեց իր լավ հետքերը: HBO-ի նախագծից հետո ես հանգիստ եմ վերաբերում նման տեսարաններին: Ես միշտ մտածում եմ. «Եթե ես դա  արել եմ «Գահերի խաղում», ապա կարող եմ դա անել նաև այստեղ»,-  ասել է Նատալին:

Միևնույն ժամանակ, Էմանուելը նշում է, որ ամեն ինչ կախված է միայն դերասանի ցանկությունից: Օրինակ՝ նա կարող է համաձայնել անկողնային տեսարանների, եթե իր հոնորարը ավելացնեն:

«Այլ ֆիլմերում ռեժիսորները մարտահրավեր են նետում՝ ասելով՝ «այստեղ անկողին կամ մերկ տեսարանն անհրաժեշտ է»: Եթե ​​ես համաձայն չեմ դրա հետ, ապա չեմ խաղա այդ տեսարանում: Բայց ես կարող եմ փոխել կարծիքս՝ եթե փոխվի հոնորարիս չափը»,- խոստովանել է Նատալին: