«Մեր բակը 25 տարի անց»․ նոր ֆիլմ՝ Լալա Մնացականյանի, Աշոտ Ղազարյանի, Հրանտ Թոխատյանի, Պոնչի, Արուս Տիգրանյանի և այլոց մասնակցությամբ

Երեկվանից մեկնարկել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորն Արշո Հարությունյանն է:

Ֆիլմի ֆեյսբուքյան էջում նշված է, որ հայտնի տրիլոգիայի 4-րդ ֆիլմում լսարանը կտեսնի «Մեր բակի» ծանոթ և հարազատ դարձած դեմքերին, ինչպես նաև աճող սերնդի ն երկայացուցիչներին:

Նշենք, որ ֆիլմում նկարահանվում են Լալա Մնացականյանը, Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Պոնչը, Արուս Տիգրանյանը և այլք։

Նկարահանումներն իրականացվում են հայտնի բակում։