Արքայազն Հարրին իր դստեր համար անուն է ընտրել նախքան Մեգան Մարքլին հանդիպելը

Բուքինգհեմյան պալատը «չգիտեր» Մեգանի և Հարրիի երկրորդ երեխայի ծննդյան մասին, քանի դեռ այն չէր հայտարարվել սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է Kp.ru-ն՝ շարունակելով, որ Պալատը դեռ հրաժարվում է քննարկել այն, թե երբ են թագուհուն հայտնել իր պատվաին անվանակոչված 11-րդ ժառանգի ծննդյան մասին:

Նշվում է, որ արքայազն Հարրին իր դստեր անունը որոշել էր դեռ 2019-ին:

Հիշեցնենք, որ կիրակի՝ Մեծ Բրիտանիայի ժամանակով ցերեկը, արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարեցին իրենց երկրորդ երեխայի՝ Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբաթեն-Վինձորի ծննդյան մասին:

Ծնողները պատահական չեն ընտրել անսովոր անունը: Նորածնի անվան առաջին մասը մականունն է, որը անգլիական թագուհին կրում էր իր երիտասարդության տարիներին, իսկ երկրորդը ՝ Հարիի մոր՝ արքայադուստր Դիանայի անունը: