Հոլիվուդում տխրահռչակ Հարվի Վայնշտեյնի շուրջ սեքս սկանդալի մասին առաջին ֆիլմը կնկարահանվի

Հոլիվուդում առաջին ֆիլմը կնկարահանվի ԱՄՆ-ի երբեմնի ամենաազդեցիկ կինոպրոդյուսերներից մեկի՝ տխրահռչակ Հարվի Վայնշտեյնի մասին, որը սեքսուալ սկանդալի ֆոնին զրկվել է ամեն ինչից:

Ինչպես հաղորդում է Deadline-ը, Վայնշտեյնի մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռանը, ինչի մասին ասվում է Universal Pictures կինոստուդիայի հայտարարությունում:

Ֆիլմը կկոչվի She said և հիմնված կլինի 2019-ին հրատարակված համանուն գրքի վրա, որը պատմում է New York Times պարբերականի՝ մի շարք կանանց՝ աստղային պրոդյուսերի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին հայտարարությունների հետաքնման մասին:

Ֆիլմի ռեժիսորը կլինի գերմանացի դերասանուհի  և ռեժիսոր Մարիյա Շրայդերը, սցենարի հեղինակը՝ օսկարակիր բրիտանուհի Ռեբեկա Լենկիևիչը:

New York Times թերթը 2017-ին հոդված է հրապարակել, որը լուսաբանել է Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների զոհերին գումարի սիստեմատիկ վճարումները։ Աղմկահարույց հոդվածից հետո տասնյակ դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Ումա Տուրմանը և Էշլի Ջադը, պրոդյուսերին մեղադրել են ոտնձգությունների համար: Վայնշտեյնի դեմ մեղադրանքները հիմք են հանդիսացել սեռական ոտնձգությունների զոհերի  #MeToo շարժումը սկսելու համար:

Նյու Յորքի դատարանը Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման է դատարպարտել սեքսուալ բնույթի հանցանքների համար: