Տիմատիի մոր առաջին արձագանքը «Холостяк» նախագծի հաղթող Կատերինա Սաֆարովային

Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» նախագծի ավարտից հետո հանրությանը հետաքրքրում էր ոչ թե հաղորդման արդյունքը, այլ թե ինչ կասի այդ առիթով Տիմուրի մայրը՝ Սիմոնա Յունուսովան։ Ալիսան մրցող աղջիկների շարքում հայտնի է դարձել որպես խիստ և քմահաճ կին, որը մեծ ազդեցություն ունի սիրելի որդու ընտրության վրա։

Թեև ռեփերի մայրը ոչ մի բառ չի ասել նախագծի արդյունքների մասին, հանրությունը կարծում է, որ  հաղթող Եկատերինա Սաֆարովայի էջում Յունուսնովայի ակտիվությունն ակնհայտ նշան է, որ բոլորին վախեցնող սկեսուրի արձագանքը դրական է։ Նա հավանել է «Холостяк» նախագծի հաղթողի հրապարակումներից մեկը, սակայն ոչ մի բան չի գրել։

Սակայն սրա հետ մեկտեղ ակտիվացել են Տիմատիի նախկին կանայք։ Ալյոնան, կարծես թե, Սիմոնայի կողմն է բռնել և հավանել է նախկին ամուսնու հերթական ընտրությունը, իսկ Ռեշետովան խոսել է Սաֆարովայի հրապարակումը մեկնաբանողների հետ, որոնք քննարկում էին իր ու Տիմատիի որդու՝ փոքրիկ Ռատմիրի ճակատագիրը՝ հույս ունենալով, որ նա չի կրկնի հոր քայլերն ու «Холостяк» նախագծին չի մասնակցի։ «Ոչ, կարծում եմ՝ Ռատիկն այլ միջւոցներ գումար կվաստակի»,- գրել է Տիմուրի երկրորդ սիրելին»: