Տեսեք, թե ով է Արամեի նոր՝ սպասվող «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակի գեղեցկուհի հերոսուհին (լուսանկարներ)

Շատ շուտով երգիչ Արամեն իր երկրպագուների դատին կհանձնի նոր աշխատանք. փոքր-ինչ աշխատանքային դադարից ու լռությունից հետո, երգիչը հանդիսատեսին կներկայանա վառ ու գունեղ տեսահոլովակով:

Գաղտնիք չէ, որ նրա տեսահոլովակներից շատերում է երգիչը հանդես գալիս պարային համարներով, ակտիվորեն պարում. այս տեսահոլովակի նախնական լուսանկարներից երևում է, որ այն ևս լիելու է շատ պարային և ուրախ նոտաներով:

Երգը կոչվում է  «Յար ունեմ, պարում եմ», որի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը:

Տեսահոլովակի հեոսուհու համար անցկացրած քասթինգի արդյունքում ընտրվել է ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ դերասանուհի Անյան:

Ներկայացնում ենք դերասանուհու լուսանկարները, ով շատ շուտով հեռուստադիտողին կներկայանա Արամեի նոր՝ «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակում: