Էմիլիա Քլարկը խոսել է Marvel-ի սերիալում իր նոր դերի մասին

«Գահերի խաղը» սերիալի աստղ Էմիլիա Քլարկը համաձայնվել է նկարահանվել Marvel-ի նոր «Secret Invasion» սերիալում, նկարահանումներն արդեն մեկնարկել են, սակայն Էմիլիան դեռևս չի միացել թիմին:

«Կարծում եմ ՝ այն ամենը, ինչ նրանք հիմա անում են, զիլ, հուզիչ և տեղին է: Այս ընտանիքի մի մասը լինելն ինձ համար նշանակում է. «Աստված իմ, ես այդպիսի ընտիր տղաների հետ եմ: Դա այնքան լավ է»,- նշել է Էմիլիան:

Սյուժեի մանրամասները չեն բացահայտվում: Պարզ չէ, թե ում կերպարն է կերտելու դերասանուհին, բայց ըստ Comicbook-ի՝ Secret Invasion-ի իրադարձությունները զարգանալու են կոմիքսների հերոսներ Նիկ Ֆյուրիի և Թալոսի շուրջ: