«МУЗ-ТВ»-ի գլխավոր տնօրենը պաշտոնապես արձագանքել է Մորգենշտերնի մասնակցությամբ սկանդալին

«МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի ավարտվել է աղմկոտ սկանդալով և բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել ինչպես արտիստների, այնպես էլ հանդիսատեսի շրջանում։ Ռեփեր Մորգենշտերնը դժգոհ էր մնացել, որ «Տարվա երգիչ» անվանակարգում մրցանակը հանձնել են Ալեքսանդր Ռևային և ոչ թե իրեն։

«МУЗ-ТВ»-ի գլխավոր տնօրեն Զախար Բաբինը մեկնաբանել է միջոցառման արդյունքները։
««МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությունը մշտապես ժամանակի, իրականության և այն միտումների յուրօրինակ հայելի է, որը գոյություն ունի այսօր։ Հիմա ակնհայտորեն տիկտոկերների ժամանակն է, և շատ բաներ, որոնք ստանդարտ չեն, արտասովոր են, ոչ բարդ երաժշտական առումով, մեծ հավանականությամբ հայտնվում են թվային հարթակների թոփում։

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ձայների հաշվմանը և հաղթողների որոշման տոխնոլոգիային, ապա այն ալիքում չի փոխվում արդեն երկար տարիներ։ Այն հիմնված է ոչ միայն ազգային քվեարկության վրա։ Մրցնակաբաշխության գաղափարում ներդրված է յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի որոշումը երաժշտական ոլորտի ներկայացուցիչների և լսարանի ձայների հիման վրա։ Փորձագետ-ակադեմիկոսների ձայները որոշակի բաժիններով գումարում են հեռուստադիտողի ձայներին՝ թյուրիմացություններից խուսափելու համար։

Ի դեպ, երբ Ալիշերը հայտարարել է չորրորդ մրցանակը ստանալու մտադրության մասին, մեր կողմից մրցանակաբաշխության կայքի վրա մի քանի DDoS հարձակում է նկատվել։ Արդյունքները հայտնելու ֆոնին յուրաքանչյուր տարի սկանդալային էպիզոդներ են գրանցվում, ինչպես, օրինակ, տարիներ առաջ Տիմատիի դեպքում։ Գուցե դա նաշանակում է, որ մրցանակը ցանկալի է, որ մրցանակաբաշխությունը ռուսական շոու-բիզնեսի ամենանշանավոր իրադարձություններից է, դրան ցանկանում են մասնակցել, և արտիստները կարող են փորձել հայտարարել իրենց մասին՝ օգտվելով առիթից։ Մենք միայն կողմ ենք և շնորհակալ բոլոր արտիստների հսկայական աջակցության, այս նշանավոր իրադարձությանը մասնակցության համար և ուրախ ենք, որ յուրաքանչյուր տարի այդ աղմուկը միասին ենք ստեղծում։ Դա մեր միջոցառումը դարձնում է ամենաքննարկվածներից, դիտումների քանակով և լրատվամիջոցներում մեջբերումների քանակով ամենաբարձր թվեր ունեցողներից մեկը։

Այսպիսի մասշտաբների իրադարձությունների անցկացման միջազգային պրակտիկայում առավելագույն մաքրության ու թափանցիկության համար ներգրավվում են պաշտոնական աուդիտորրների, որոնք բոլոր էտապներում հետևում են քվեարկության ընթացքին։ «МУЗ-ТВ»-ի նոր թիմն առաջնահերթ է համարում արդյունքների թափանցիկությունն ու մրցանակաբաշխության հեղինակությունը և  մակարդակը պահպանելու համար հաջորդ տարի ծրագրում է աուդիտորական ընկերության ներգրավվել, որպեսզի հանրությունը ազնվության և թափանցկության հետ կապված կասկածներ չունենա»,- նշել է գլխավոր տնօրենը։