«Ամեն օր կրում էի Chanel զգեստներ ու կարմիր շրթներկ քսում»․ Կիրա Նայթլին` համավարակի ընթացքում իր առօրյայի մասին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին ուշագրավ բացահայտում է արել առ այն, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների ընթացքում ամեն օր կրել է Chanel ապրանքանիշի զգեստենր և կարմիր շրթներկ քսել, հայտնում է բրտանական Daily Mail պարբերականը՝ հղում տալով դերասանուհու Harper’s Bazaar UK-ին տված հարցազրույցին։

36-ամյա դերասանուհին Harper’s Bazaar UK-ի համար արված ֆոտոշարքից հետո, հարցազրույցի ընթացքում պատմել է համավարակի ընթացքում իր ընտանեկան կյանքի մասին։ Նա նշել է, որ այդ ընթացքում ամեն օր կրել է Chanel ապրանքանիշի զգեստներ և դստեր վարսերը ժապավեններով հյուսել։

«Ինչ իմաստ կա այս գեղեցիկ իրերը զգեստապահարանում պահելու»,- ասել է դերասանուհին և հավելել, որ տանը կանոն են ունեցել պարտեզում միայն զգեստներ կրել։

Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է ռոք երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ. զույգն ունի 2 դուստր:

Ստորև ներկայացնում ենք Harper’s Bazaar UK-ի համար արված ֆոտոշարքը։