«Վատ սցենար, վատ խաղ». հանդիսատեսը քննադատել է Աննա Բոլեյնի մասին նոր սերիալը

Անգլիական Աննա Բոլեյն թագուհու մասն սերիալը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել նախքան էկրաններ բարձրանալը։ Պատճառն այն էր, որ նախագծում գլխավոր դերը ստանձնել է սևամորթ դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը։ Շատերին դուր չեն եկել նաև կոստյումները, Ջոդիի խաղը, թույլ երկխոսությունները և ժամանակակից արժեքները 16-րդ դարի պատմությունում։

Օրեր առաջ սերիալը մեկնարկել էր «Channel 5»-ով, սակայն IMDB գնահատականների ագրեգատորում 106-ից միայն 1,2 միավոր է հավաքել՝ ցուցադրելով հարթակի վատագույն վարկանիշներից մեկը։ Սոց. ցանցերի օգտատերերը բացահայտ արտահայտում են իրենց դժգոհությունը․ «Սցենարն, իսկապես, սարսափելի էր։ Երկխոսությունները բաղկացած էին հեգնական շեքսպիրյան արտահայտություններից՝ խառնված խոսակցական անգլերենի հետ և արտահայտություններից, որոնք բացարձակապես չեն համապատասխանում տվյալ պատմական շրջանին»,- գրել է նրանցից մեկը։

«Կարող եք ինձ հնաոճ անվանել, բայց ես գերադասում եմ, որ պատմական դրաման պատմական լինի։ XXI դարի արժեքները տեղին չէին 50 տարի առաջ, իսկ 500 տարի առաջվա մասին, առհասարակ, կարող ենք լռել»,- նկատել է մյուսը։

Գլխավոր դերակատարը խոստովանել է, որ սերիալի վերաբերյալ նման արձագանքների չէր սպասում. «Ես կարծում եմ, որ նրբերանգը, որը մարդիկ բաց են թողնում, այն է, որ սևամորթները ջնջվել են պատմության էջերից, և այդ կերպ ջնջվել է նրանց մարդկայնությունը։ Մենք սրանով չենք ջնջում սպիտակամորթների պատմությունը։ Մենք ռասան հանում ենք խոսակցությունից՝ այդ ամենի կենտրոնում մարդկային պատմություն ներկայացնելու համար»,- Insependent-ի հետ զրույցում նշել է դերասանուհին։