Քենդալ Ջենները և Հայլի Բիբերը մասնակցել են հայտնի մոդելի ծննդյան երեկույթին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քենդալ Ջեններին և մոդել Հեյլի Բիբերին նկատել են «Գոյա Սթուդիոզ»-ում, որտեղ նրանք մասնակցել են մոդել Անաստասիա Կարանիկոլաոուի  23-րդ տարեդարձի երեկույթին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

«Երեկոյին, որին մասնակցել են նաև Ուինի Հարլոուն և Թրիսթան Թոմփսոնը, այս երկուսն ապացուցել են, թե ինչու են մոդելային ասպարեզի կարևոր անունների թվում»,- գրում է պարբերականը։

Հեյլի Բիբերը երեկույթի համար ընտրել է սև տոպ և սև լայն փեշերով տաբատ՝ սև բարձրակրունկների և արծաթագույն պայուսակի համադրությամբ, իսկ զարդերի հարցում նախապատվությունը տվել է ոսկեգույն շղթային և օղերին։ 23-ամյա հեռուստաաստղ և մոդել Քենդալ Ջենները երեկույթին կրել է  սևի և սպիտակի համադրությամբ կաշվե տոպ և տաբատ՝ իր  տեսքն ամբողջացնելով սպիտակ կաշվե պայուսակով և սպիտակ բարձրակրունկ սանդալներով։ Զարդերի հարցում Ջենները նախապատվությունը տվել է արծաթագույն շղթային, ականջօղերին և մատանիներին։

Ավելի ուշ Քենդալ Ջենները լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Երեկույթի հոբելյարը նույնպես հրաշալի տեսք է ունեցել․ նա կրել է արծաթագույն զգեստ։ Երեկույթին ժամանելիս նկատել են նաև Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջեններին, որը մոդելի մանկության ընկերուհին է, սակայն Ջենները թույլ չի տվել լուսանկարել իրեն։