Լիամ Նիսոնը հանդես կգա հայտնի հետախույզ Ֆիլիպ Մարլոյի դերում

Բրիտանացի դերասան Լիամ Նիսոնը հանդես կգա հայտնի մասնավոր հետախույզ Ֆիլիպ Մարլոյի դերում. այս մասին հաղորդում է Deadline-ը: Հրապարակման համաձայն՝ ֆիլմի ռեժիսորը կլինի օսկարակիր Նիլ Ջորդանը: Իսկ սցենարի հեղինակի դերում կներկայանա հեղինակավոր մրցանակի մեկ այլ դափնեկիր ՝ Ուիլյամ Մոնահան:

Հայտնի է, որ սպասվող կինոնկարը հիմնված կլինի «The back-eyed blonde» վեպի վրա: Գրքի իրադարձությունները զարգանում են 1950-ականներին: Մասնավոր հետախույզ Ֆիլիպ Մարլոյին վարձում են՝ հարուստ ժառանգորդուհու նախկին սիրեկանին գտնելու համար: Ֆիլիպին հանձնարարությունը շատ հեշտ է թվում, սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստանում: