Daily Mail-ը ցուցադրել է KUWTK շոուի ընթացքում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կերպարանափոփոխությունը (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հերոսների կերպարանափոխություններին, որոնք տեղի են ունեցել շոուի 20 երկարուձիգ եթերաշրջանների ընթացքում և հավելել, որ հրապարակվել է հատուկ վերամիավորման հոլովակը, որում Քարդաշյան և Ջեններ քույրերն ու Քրիս Ջենները հյուրընկալվել են հաղորդավար Էնդի Քոհենին։

Իրապատում շոուն, որն ավարտվելու է հունիսի 10-ին, առաջին անգամ եթերում է հայտնվել 14 տարի առաջ՝ 2007 թվականին։

Շոուի սկզբում Քլոե Քարդաշյանը, որը հիմա 36 տարեկան է, եղել է 22 տարեկան և առաջին և վերջին եթերաշրջաններում նրա արտաքին տարբերությունը հեռուստադիտողների մոտ կարծիք է ստեղծել, որ Քլոե Քարդաշյանն այդ ընթացքում պլաստիկ վիրահատությունների է դիմել՝ փոփոխելով քթի, շրթունքների և այտերի ձևը։

Հաջորդիվ պարբերականն անդրադարձել է Քարդաշյան-Ջեններ քույրերից ամենափոքրին՝ Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր և սեփականատեր Քայլի Ջեններին, որը շոուի սկզբում եղել է 9 տարեկան։ Աստղը հաստատել է շրթունքները մեծացնելու մասին լուրերը, սակայն երկրպագուները քննարկում են նաև կրծքի, հետույքի և կզակի վիրահատությունների դիմած լինելու հավանականությունը, որոնց հետևանքով աստղի կառուցվածքով նմանվել է քրոջը՝ Քիմ Քարդաշյանին։

Ինչ վերաբերում է ընտանիքի ավագին՝ Քորթի Քարդաշյանին, ապա խոսվում է կրծքերի վիրահատության մասին, ինչը աստղը վաղուց հաստատել է և ասել է, որ այդ քայլին դիմել է ուսանողական տարիներին։ 25-ամյա մոդել Քենդել Ջեններն էլ վերջին շրջանում մեծացրել է շուրթերը՝ նմանվելով քույրերին։

Անդրադառնալով Քիմ Քարդաշյանին՝ պարբերականը նշել է, որ նա խոստովանել է` ճակատի շրջանում մազերի գիծը լազերային միջամտությամբ շտկել է, իսկ ինչ վերաբերում է քթի վիրահատությանը, նա նշել է, որ երբեք նման վիրահատության չի դիմել։ Նա նաև հերքել է հետույքը մեծացնելու լուրը:

Ինչ վերաբերում է աղջիկների մորը՝ հեռուստաաստղ և հաղորդավար Քրիս Ջեններին, ապա նա դիմել է ականջների խեցիների վիրահատության և դրա մասին բացահայտ խոսել։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբում Քիմ Քարդաշյանը հայտարարել էր Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ավարտի մասին: