Սերենա Ուիլյամսի դուստրն աստղային մայրիկի կրկնօրինակն է դարձել․ Daily Mail (լուսանկարներ)

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դստերը հագցրել է Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ իր կրած սպորտային համազգեստի կրկնօրինակը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

39-ամյա թենիսիստուհին, որը ամուսնացած է ամերիկահայ ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի հետ, հրապարակել է դստեր լուսանկարները ու կից գրել․ «Պարապունքները ստիպում են․․․»։

Նշենք, որ թենիսիստուհին ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին: