Պապարացիներն Անջելինա Ջոլիին նկատել են նախկին ամուսնու տունը լքելիս (լուսանկարներ)

LONDON, ENGLAND - OCTOBER 09: Angelina Jolie attends the European premiere of "Maleficent: Mistress of Evil" at Odeon IMAX Waterloo on October 09, 2019 in London, England. (Photo by Mike Marsland/WireImage)

Օրերս հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են նախկին ամուսնու՝ Ջոնի Լի Միլերի տունը լքելիս, ինչը ԶԼՄ-ներին առիթ է տվել ենթադրելու, որ նախկին ամուսինները «կրկին հանդիպում են», գրում է Page Six-ը։

Ինչպես նշում է պորտալը, 46-ամյա Ջոլին, որի ձեռքին եղել է Peter Michael թանկարժեք գինու շիշ, բրիտանացի դերասանի՝ Բրուքլինում գտնվող տուն է ժամանել առանց թիկնապահի և 3 ժամ անցկացրել է նրա հետ։

Նշենք, որ դերասաններն առաջին անգամ հանդիպել են 1995 թվականին՝ «Հաքերները» ֆիլմի նկարահանման հրապարակում և մեկ տարի անց՝ 1996-ին ամուսնացել են։ Նրանց ամուսնությունն, այնուհանդերձ, երկար չի տևել․ դերասանները բաժանվել են 1997-ին՝ «լարված աշխատանքային գրաֆիկների» պատճառով։

Ընդ որում, Ջոլին մի առիթով հրապարակավ ափսոսանք է հայտնել ամուսնալուծության կապակցությամբ։

«Մենք Ջոնի հետ երբեք չենք վիճել և երբեք իրար վնաս չենք պատճառել։ Ես իսկապես ուզում էի դառնալ նրա կինը»,- ասել է դերասանուհին Calgary Sun ամսագրին տված հարցազրույցում, իսկ 2004-ին մեկ այլ ամսագրի հետ զրույցում նշել է, որ «Միլերի հետ ամուսնալուծությունն իր կյանքում ամենահիմար որոշումն է եղել»։