Բեն Աֆլեքին նկատել են Ջենիֆեր Լոպեսի մայրիկի հետ՝ Լաս Վեգասում (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքը լավ հարաբերությունների մեջ է իր սիրելիի՝ հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի մայրիկի՝ Գվադելուպե Ռոդրիգեսի հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արած լուսանկարները։

48-ամյա դերասանին և Լոպեսի 75-ամյա մորը նկատել են «Ուին Լաս Վեգաս» ռեզորթում՝ խաղային մեքենաների կողքին:

Դերասանն այս ժամանակաշրջանում նկարահանում է նոր նախագիծ, որում ենթադրաբար հայտնվելու է նաև Ջենիֆեր Լոպեսի մայրը։

Գվադելուպե Ռոդրիգեսին նկատել են անձնակազմի հետ ուրախ զրույցներ վարելիս։

Նկարահանումներից զատ ժամանակահատվածում դերասան և ռեժիսոր Աֆլեքին նկատել են խաղալիս։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Աֆլեքը վերականգնել է 51-ամյա դերասանուհու մայրիկի հետ իր հարաբերությունները և հավելել, որ երկուսը միասին վայելել են խաղերը՝ ինչպես նախկինում։

Հայտնի է, որ 2004 թվականին, երբ դուստրը դեռևս նշանադրված էր Բեն Աֆլեքի հետ, Գվադելուպե Ռոդրիգեսը 2․4 միլիոն ջեքփոթ է շահել խաղերում։