«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Ռուս հայտնի դերասանուհի ու երգչուհի Օլգա Բուզովային Match-TV-ի եթերում հիստերիկայի է հասցրել հաղորդավարի հարցը։ Ռուսաստանի Ֆուտբոլի հավաքականին նվիրված հաղորդման ժամանակ մարզական մեկնաբան Դմիտրի Գուբեռնևը հավաքականի մասին հարցեր է ուղղել երգչուհուն, որոնց նա չի կարողացել պատասխանել։

Այդ ժամանակ Գուբեռնևը կես լուրջ-կես կատակ հարցրել է. «Դուք դադարե՞լ եք առավոտյան կոնյակ խմել»:

Այս հարցը հունից հանել է Բուզովային, երգչուհին հուզվել ու լաց է եղել` արդարանալով, որ ընդհանրապես չի խմում, քանի որ բուժում է ստանում ծանր վիրահատությունից հետո։

«Ես եկել եմ այստեղ ֆուտբոլի ու մեր հավաքականի մասին խոսելու, իսկ դուք ինձ վիրավորում եք։ Դուք 5 տարի շարունակ ինձ վիրավորում եք ձեր մեկնաբանություններում, դուք տղամարդ չեք»,- ասել է Բուզովան։

Դմիտրի Գուբեռնևը բացատրել է, որ ինքն ընդամենը մեջբերում է արել Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» գրքից։