Քեթի Փերին և Օռլանդո Բլումն իրենց դստեր հետ ամառային հանգիստն են վայելում Իտալիայում (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին փեսացուի՝ դերասան Օռլանդո Բլումի և դստեր հետ ամառային հանգիստն է վայելում Իտալիայում, հաղորդում է Daily Mail-ը։

Նախօրեին պապարացիները հայտնի զույգին նկատել են Վենետիկի ջրանցքում նավակով շրջելիս։

36-ամյա երգչուհուն և 44-ամյա դերասանին ուղեկցել է նաև նրանց մանկահասակ դուստրը՝ Դեյզի Դավը, որը օգոստոսին կդառնա 1 տարեկան։

Պապարացիների հրապարակած լուսանկարներում իտալական քաղաքի բնապատկերներով զմայլվող զույգը կրում է միանման սպիտակ վերնաշապիկներ։