«Ինչը կարող է լինել ավելի լավ, քան 1 նվերը ․․․ 2-ը». Բեյոնսեն շնորհավորել է իր երկվորյակների տարեդարձը (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Բեյոնսեն շնորհավորել է երկվորյակ զավակների 4-րդ տարեդարձը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հրապարակման մեջ Բեյոսնսեն գրել է․ «Ինչը կարող է լինել ավելի լավ, քան 1 նվերը ․․․ 2-ը։ Շնորհավոր տարեդարձ, Ռումի և Սըր»։

Պարբերականը նշել է, որ Բեյոնսեն ավելի շատ է գաղտնիություն պահպանում երկվորյակների պարագայում, քան մեծ դստեր՝ 9-ամյա Բլու Այվիի, որը ծնողների հետ սովորաբար տարբեր միջոցառումների է գնում այն դեպքում, երբ փոքրերը տանն են մնում։

Բեյոնսեն հղիության մասին հայտնել էր 2017 թվականի փետրվարին հրապարակված լուսանկարով։ Խոսելով երկվորյակների անունների ընտրությունների մասին՝ Բեյոնսեն ասել է․ «Ռումին երկուսիս սիրելի բանաստեղծն է, այնպես որ դա մեր աղջկա համար էր։ Իսկ Սըրն իրեն «սըր»-ի պես է պահում»։

Բեյոնսեի և ամուսնու՝ 51-ամյա Jay-Z-ի հարաբերությունները սկսվել են 2002 թվականին՝ The Blueprint 2 ալբոմի շրջանակում համագործակցությունից հետո: Նրանք ամուսնացել են 2008 թվականին։ 2019 թվականին հրապարակված Homecoming փաստավավերագրական ֆիլմում երգչուհին պատմել է հղիության ընթացքում առաջացած բարդությունների և ծննդաբերությունից հետո վերականգնման երկարատև փուլի մասին։