«Ես պարզապես երջանկություն էի ուզում». Քիմ Քարդաշյանը ամուսնական խնդիրների մասին

Հինգշաբթի օրը թողարկվել է Keeping Up with Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագը՝ եզրափակելով այս նախագծի պատմությունը, որը տևել է 20 եթերաշրջան: Եթերաժամանակի մեծ մասը նվիրված էր տարիների ընթացքում տեղի ունեցած պայծառ ու հիշարժան պահերին, բայց անցած եթերաշրջանի գլխավոր թեմաներից մեկը 40-ամյա Քիմ Քարդաշյանի և 44-ամյա Քանյե Ուեսթի ամուսնալուծությունն էր:

Վերջին դրվագը ներառում էր նաև Քիմի և նրա մոր՝ Քրիս Ջենների հուզական զրույցը, որում նա բացատրում էր, թե ինչու Քանյեն իր համար ճիշտ զուգընկեր չէր:

«Ես հոգեբանի մոտ եմ գնում: Թույլ տվեք աշխատել ինքս ինձ վրա և հասկանալ, թե որ փուլում եմ գտնվում:

Ես արթնացա 40 տարեկանում և գիտակցեցի, որ ուղղակի լիակատար երջանկություն եմ ուզում: Ես պարզապես ուզում եմ իմ սեփական, մաքուր երջանկությունը, ուստի աշխատում եմ պարզել, թե ինչպես հասնել դրան: Պարզապես ինձ թվում է, որ ես կյանքում այնքան քրտնաջան աշխատել եմ, որպեսզի հասնեի այն ամենին, ինչ ուզում էի, և արդարացրեցի իմ սպասելիքները և հասա տասն անգամ ավելին, քան կարող էի պատկերացնել»,- ասել է Քիմը:

Քիմը նաև խոսեց Քանյեի հետ իր հարաբերությունների մեջ մենակության զգացումների մասին:

«Երբեք չեմ մտածել, որ միայնակ եմ… Միշտ մտածել եմ, որ ամեն ինչ կարգին է, միայն երեխաները կարող են ինձ հետ լինել, իսկ ամուսինս, եթե ուզում է ուրիշ քաղաքում ապրել, ես պետք է աջակցեմ նրան:

Բայց երբ այս տարի ես 40 տարեկան դարձա, հասկացա. «Ո՛չ, ինձ պետք չէ ինձանից հեռու ապրող ամուսին»,- խոստովանել է Քիմը: