1,6 մլն դոլար` ադամանդե ժանիքների համար. ռեփեր Post Malone-ն ցուցադրել է թանկարժեք ատամնաշարը (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր Post Malone-ն (իրական անունը` Օսթին Ռիչարդ Պոստ), հետևելով հիփ հոփ ոլորտի աստղային ներկայացուցիչների օրիակին, որոշել է ատամնաշարը զարդարել ադամանդներով, գրում է Daily Mail-ը` նկատելով, որ այս պրակտիկան ռեփերների շրջանում սկսել է տարածվել անցած դարի 80-ական թվականներից:

Այժմ 25-ամյա Post Malone-ն 1,6 մլն դոլար է ծախսել ատամնաշարը զարդարելու համար` ժանիքների վրա ամրացնելով ադամանդներ. երկու ադամանդը միասին կշռում է 12 կարատ: Բացի այդ, երգիչն ատամներին առողջ և մաքուր տեսք է հաղորդել կերամիկայի միջոցով:

Ատամնաբույժ Թոմաս Քոնելին մանրամասնել է, որ մեկուկես տարի փորձարկումներ է արել, որպեսզի կարողանա հաճախորդի համար ամբողջական ադամանդից ատամ պատրաստել: