Բրիթնի Սփիրսը սիրելիի հետ նոր լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Հայտնի ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը և նրա 27-ամյա ընկերը միմյանց հետ նոր լուսանկարներ են հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ լուսանկարները հրապարակվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երգչուհու խնամակալության հարցով դատական նիստն անցկացվելու է առցանց ձևաչափով։

Հրապարակված լուսանկարներում 39-ամյա երգչուհին կրում է սպիտակ տոպ, արծաթագույն շղթա, իսկ ընկերը՝ սև անթև շապիկ։ Նա իր ինստագրամյան էջում լուսանկարին կից երկու կարմիր սատանաների պատկերներ է հրապարակել, իսկ 27-ամյա Սեմ Ասղարին լուսանկարներին կից գրել է․ «Ամառ»։

Վերոնշյալ լուսանկարից բացի, երգչուհին հրապարակել է նաև սևուսպիտակ երանգներով լուսանկար, որի վրա վարդագույն տառերով գրված է․ «Չկա անձրև, չկա ծաղիկ»։

Լուսանկարները հրապարակվել են դատական նիստից առաջ, որոնց Բրիթնի Սփիրսը ներկայանալու է առցանց ձևաչափով։