Մինչ Բեն Աֆլեքը նախկին կնոջ հետ մասնակցել է դստեր ավարտական հանդիսությանը, Լոպեսն ընթրել է քրոջ հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Արևմտյան Հոլիվուդի craig’s ռեստորան ժամանելիս, գրում է Daily Mail պարբերականը և հավելում, որ 51-ամյա երգչուհին վերջին օրերին մասնակցում է կրտսեր քրոջ 50-ամյակի միջոցառումներին։

Պարբերականը հրապարակել է պապարացիների կողմից Ջենիֆեր Լոպեսի՝ ռեստորան ժամանելիս արված լուսանկարները, որոնցում երգչուհին կրում է շագանակագույն տաբատ, դասական կաշվե կոշիկներ և սպիտակ տոպ՝ իր տեսքն ամբողջացնելով համապատասխան երագներից կաշվե պայուսակով, մեծ օղերով և ակնոցով։

Պապարացիները ռեստորանի մոտ նկատել են նաև Լոպեսի կրտսեր քրոջը՝ Լինդային, որը երեկոյի համար ընտրել է սպիտակ լայն տաբատ, բաց շագանակագույն շապիկ, բարձրակրունկ սանդալներ և սև կաշվե պայուսակ։

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը հրապարակում էր արել իր ինստագրամյան էջում՝ շնորհավորելով քրոջ ծննդյան տարեդարձը։ Հրապարակմանը կից Լոպեսը գրել էր․ «Իմ փոքրիկ քույրը ․․․ սիրում եմ քեզ ․․․ դու կաս և միշտ եղել ես իմ լավագույն ընկերը ․․․ իմ «հանցակիցը»։ Այն մեկը, որը միշտ տոնել է ինձ հետ ուրախություններս և խրախուսել ինձ դժվար օրերին»։

Պարբերականը նշել է, որ ռեստորանում ընթրելիս Ջենիֆեր Լոպեսը միայնակ է եղել, իսկ սիրելին՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքը, նախկին կնոջ հետ ներկա է եղել դստեր ավարտական հանդիսությանը։