«Ջուր խմե՛ք». Ռոնալդուի արարքից հետո Coca-Cola-ն մոտ 4 մլրդ դոլար է կորցրել (տեսանյութ)

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փլուզել է Coca-Cola ընկերության բաժնետոմսերը՝ մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում ապրանքանիշի խմիչքի շշերն իրենից հեռացնելով: Այդկերպ ընկերությունը գրեթե 4 միլիարդ դոլար է կորցրել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի էր եկել «Եվրո-2020»-ի խմբային փուլի Հունգարիայի հավաքականի դեմ խաղից առաջ, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին Բուդապեշտում: Իր տեղը զբաղեցնելուց հետո նա մի կողմ է հրել Coca-Cola ընկերության գազային ըմպելիքի շշերը, որն ՈւԵՖԱ-ի և «Եվրո-2020»-ի պաշտոնական հովանավորն է, և փոխարենը թողել է միայն ջուրը:

«Ջուր խմե՛ք», – լուրջ տոնով ասել է Ռոնալդուն:

Պորտուգալացու այս արարքի լուսանկարներն ու տեսանյութերն արդեն «վիրուսային» են դարձել Instagram-ում և TikTok-ում:

Միջադեպից հետո Կոկա-Կոլայի բաժնետոմսերի արժեքը ֆոնդային բորսայում ընկել է 1,6 տոկոսով՝ Ռոնալդուի՝ խմիչքից հրաժարվելուց 30 րոպե անց:

Ընկերության բաժնետոմսերի արժեքը 242 միլիարդ դոլարից ընկել է՝ հասնելով 238 միլիարդ դոլարի, իսկ վնասները կազմել են 4 միլիարդ դոլար:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от BeanymanSports (@beanymansports)