Բրեդ Փիթը «Արագ գնացքը» ֆիլմում կներկայանա մարդասպանի կերպարով

Sony Pictures ստուդիան հայտարարել է, որ 2022-ին կթողարկվի Դևիդ Լեյթչի «Արագ գնացքը» ֆիլմը. գրում է Variety-ն:

Ֆիլմի սյուժեն, որի սցենարը գրվել է Կոտարո Իսակիի «Maria Beetle» գրքի հիման վրա, ծավալվում է հինգ մարդասպանների շուրջ, որոնք հայտնվել են մեկ գնացքում: Ֆիլմում կնկարահանվեն Բրեդ Փիթը և Ջոուի Քինգը, Էնդրյու Կոջին, Սանդրա Բալոքը և այլք:

«Արագ գնացք» ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 8-ին: