Գրկախառնություն, համբույրներ․ Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին նկատել են երգչուհու քրոջ 50-ամյակին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և հայտնի դերասան Բեն Աֆլեքը միասին ընթրել են Մալիբուի «Նոբու» ռեստորանում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգը ներկա է գտնվել երգչուհու կրտսեր քրոջ՝ Լինդայի 50-ամյակի ընթրիքին։

51-ամյա Լոպեսին և 48-ամյա Աֆլեքին ուղեկցել են երգչուհու երկվորյակ երեխաները՝ 13-ամյա Մաքսիմիլիանն ու Էմման։ Պարբերականը նշել է, որ, չնայած ընտանեկան միջավայրում լինելուն, զույգը դեռահասների պես ամբողջ ընթացքում գրկախառնվել է և համբուրվել։

People ամսագրի աղբյուրներից մեկը նշել է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն այդ ամբողջ ընթացքում սեղանի տակ միմյանց ձեռք են բռնել, և հավելել, որ Լոպեսի երկվորյակները Բենի հետ իրենց լավ են զգում։

Պապարացիների արած լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է բաց կաթնագույն երկար զգեստ՝ իր տեսքն ամբողջացելով մեծ արծաթագույն օղերով և վզնոցով։