«Դու այնքան սեր և ուրախություն ես բերել մեր կյանք»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է առաջնեկի 8-րդ տարեդարձը (լուսանկարներ)

PARIS, FRANCE - SEPTEMBER 24: Kanye West, Kim Kardashian and their daughter North West attend the Balenciaga show as part of the Paris Fashion Week Womenswear Spring/Summer 2015 on September 24, 2014 in Paris, France. (Photo by Bertrand Rindoff Petroff/French Select/Getty Images)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ավագ դստեր 8-րդ տարեդարձը՝ հրապարակելով 4 տարի առաջ ամսագրի համար արված լուսանկարները, որում Քիմ Քարդաշյանը հագնված է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ջեքի Քենեդիի նման, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այդ ժամանակ Քիմն ակնարկել էր Միացյալ Նահանգների առաջին տիկին լինելու ցանկության մասին։

Պարբերականը հիշեցրել է, որ նախկինում Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը առաջադրվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում և հայտնել է 2024 թվականին կրկին առաջադրվելու ցանկության մասին։

SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր 40-ամյա հեռուստաաստղը հրապարակմանը կից գրել է․ «Իմ առաջին փոքրիկ Նորթն այսօր 8 տարեկան է։ Նորթ մի օր դու կտեսնես գրությունները, որոնք ներառված են քեզ համար իմ պատրաստած գրքում և հուսամ սեր կզգաս, քանի որ դու այնքան սեր և ուրախություն ես բերել մեր կյանք»։

Վերոնշյալ լուսանկարներից բացի հեռուստաաստղը դստեր հետ այլ լուսանկարներ էլ է հրապարակել։ Բացի այդ, Նորթ Ուեսթի տարեդարձը շնորհավորել են նաև Քիմի մայրը՝ հեռուստաաստղ Քրիս Ջեները և քույրերը՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանները։

Նորթ Ուեսթը Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի առաջներկն է։ Զույգն ամուսնացել է 2013 թվականին և ունի 4 երեխա։