Ռասել Քրոուն որոշել է Ավստրալիայում Մեծ կինոստուդիա ստեղծել

Ավստրալացի և ամերիկացի դերասան Ռասել Քրոուն մտադիր է խոշոր կինոստուդիա ստեղծել Ավստրալիայի հարավ-արևելքում. այս մասին հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը:

Կինոստուդիան տեղակայված է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Քոֆս Հարբոր ափամերձ քաղաքում: Կինոյի կենտրոնը պետք է գտնվի արդեն գոյություն ունեցող հանգստավայրի տարածքում, որտեղ կկարողանան մնալ նաև դերասանների ընտանիքի անդամները:

«Մի քանի տարի ես մտածում էի այն մասին, թե ինչպես կարող եմ համատեղել իմ բնակության վայրն աշխատավայրիս հետ»,- ասել է Քրոուն:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Ավստրալիան սկսել է ներգրավել կինոարտադրության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր: Երկիրը համարվում է կորոնավիրուսի տարածման պայմաններում նկարահանումների համար ամենաանվտանգ վայրերից մեկը:

Կինոստուդիայի նախագծի իրականացման ժամկետները դեռ հայտնի չեն: