Էմիլիա Քլարկը պատմել է, թե ինչը կփոխեր «Գահերի խաղը» սերիալում

Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Դեյեներիսի կերպարը, պատմել է, թե ինչ կփոխեր սերիալում և որ տեսարանը կվերանկարահաներ։

Դերասանուհուն չի գոհացրել իր կերպարի մահվան տեսարանը, որտեղ Ջոն Սնոուն դանակահարում է Դեյեներիսին՝ Երկաթե Գահին հասենլուց առաջ: Էլարկը նշել է, որ սերիալի իր տարբերակում գահին պիտի հայտնվեր հենց իր կերպարը:

Բացի Էմիլիա Քլարկից, իր կերպարի ճակատագրից դժգոհ է նաև Շոն Բինը, որը սերիալում մարմնավորել է Նեդ Սթարքի դերը: Նա խոստովանել է, որ դադարել է դիտել սերիալը այն բանից հետո, երբ մահացել է իր կերպարը. նա, նույնիսկ, չգիտի, թե ինչով է ավարտվել պատմությունը: