«Տիմուրից ավելի խոշոր է երևում»․ համացանցում քննադատել են «Холостяк»-ի հաղթող Եկատերինա Սաֆարովայի արտաքինը

Եկատերինա Սաֆարովան երկար չի ուրախացրել Տիմատիի երկրպագուներին: «МУЗ-ТВ» մրցանակաբաշխությունից անմիջապես հետո աղջիկն այլևս ռեփերի հետ համատեղ լուսանկարներ չի հրապարակել, այլ կենտրոնացել է աշխատանքի վրա: Սաֆարովան նիհարեցնող մարաթոն է գործարկել։

Եկատերինան ակտիվորեն հաճախում է մարզասրահ և այժմ իր գաղտնիքները կիսում է օգտատերերի հետ, որոնք, ի դեպ, արդեն գրեթե 2 միլիոն են: Շատերը հիանում են Սաֆարովայի սլացիկ ու մարզված մարմնով, սակայն կան նաև հայթերներ, որոնք աղջկա մեջ թերություններ են գտնում. «Տիմուրից ավելի խոշոր է երևում. շտապ նիհարել», «Նայեք նրա կարճ մատներին»,- գրել են նրանք «Холостяк»-ի հաղթողի լուսանկարին կից։

Կատյան ազնվորեն պատմում է իր տեսքի մասին։ Աղջիկը չի թաքցնում, որ հանուն գեղեցիկ կազմվածքի ընկել է պլաստիկ վիրաբույժի դանակի տակ և մեծացրել է կուրծքը։ Իր հասցեին հնչած քննադատություններին նա ուշադրություն չի դարձնում, այլ ամբողջ էներգիան ուղղում է երկրպագուների հետ շփվելուն, ակտիվության համար շնորհակալություն է հայտնում նրանց․ «Սիրելիներս, ինձ համար շատ հաճելի է, որ իմ դասընթացը դուր եկավ ձեզ բոլորիդ: Շնորհակալություն ձեր հարցերի և հետադարձ կապի համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ նկատել, որ այս դասընթացը մշակվել է մասնագետների կողմից։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում աջակցության և մոտիվացիայի համար»,- գրել է Սաֆարովան Ինստագրամում։