Կնկարահանվի «Մաշան և արջը» մուլտֆիլմի լիամետրաժ տարբերակը

«Մաշան և արջը» անիմացիոն մուլտֆիլմի հեղինակները հայտնել են  չորս թեմատիկ մինի-ֆիլմերի թողարկման մասին, ինչպես նաև հաստատել են  «Մաշան և արջը» լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծման ծրագրերը. այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Շոուի նոր սերիաների լայն ձևաչափերը թույլ կտան ներգրավվել լրացուցիչ կերպարների, ավելացնել սյուժետային նոր գծեր եւ տեղանքներ․ օրինակ՝ ծրագրվում է ցուցադրել հերոսների արկածները քաղաքային միջավայրում։

«Մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ընտանեկան լսարանը, ընդ որում, մենք ընդգրկում ենք նաև ավելի մեծահասակ երեխաների, այդ թվում դեռահասների, որոնք ժամանակին մեծացել են՝ «Մաշան և արջը» մուլտսերիալը դիտելով»,- նեշել է Animaccord-ը։ Մամուլի ծառայությունը նաև ընդգծել է, որ մուլտսերիալի շարունակությունում կպահպանվեն հիմնական արժեքները, որոնք ժամանակին ներդրվել են նախագծի հեղինակ Օլեգ Կուզովկովի կողմից։