Վին Դիզելը ակնարկել է, որ կհայտնվի «Ավատար»-ի սիքվելում

Ամերիկացի դերասան Վին Դիզելը MTV-ի թղթակից Ջոշ Հորովիցի հետ զրույցում ակնարկել է, որ կարող է հայտնվել «Ավատար» բլոկբաստերի սիքվելներում, որոնց վրա աշխատում է Ջեյմս Քեմերոնը:

ScreenCrush պարբերականը հիշեցնում է, որ երկրպագուներին և լրատվամիջոցներին տարիներ շարունակ կասկածում են, որ «Ֆորսաժի» աստղը կարևոր դեր է խաղալու կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկի սիքվելներում:

Հորովիցը Դիզելին ուղիղ հարցրեց՝ կարո՞ղ ենք սպասել նրան ֆիլմի սիքվելներում: Դերասանը լայն ժպտաց և պատասխանեց լրագրողին. «Մենք հանդիպել ենք (նկատի ունի Քեմերոնին), բայց դեռ ոչինչ չենք նկարահանել»: