Ժան-Կլոդ Վան Դամի որդին ամուսնացել է ադրբեջանուհու հետ (լուսանկարներ)

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջան-Կլոդ Վան Դամի որդին՝ Քրիստոֆեր Վան Վարենբերգը, ամուսնացել է ադրբեջանցի դաշնակահարուհի Սուադա Հաջիզադեի հետ:

Այս մասին դաշնակահարուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում: Երիտասարդները միայն օրինականացրել են իրենց հարաբերությունները և հրաժարվել շքեղ տոնակատարությունից՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:

Պրոդյուսեր Քրիստոֆեր Վան Վարենբերգը (Քրիս Վան Դամ) Ժան-Կլոդ Վան Դամի և նախկին բոդիբիլդեր Գլեդիս Պորտուգեսի որդին է:

Նրա ընտրյալը 21-ամյա ադրբեջանցի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սուադա Հաջիզադեն է: Նրա անունը ներառված է Ադրբեջանի երիտասարդ տաղանդների «Ոսկե գրքում»: