New York Times-ը Սասեքսի դքսուհու հեղինակած գիրքը ճանաչել է մանկական բեսթսելլեր (լուսանկարներ)

Սասեքսի դքսուհու առաջին գիրքը՝ «Նստարանը», հայտնվել է New York Times-ի լավագույնս վաճառվող («բեսթսելլեր») մանկական գրքերի ցանկի 1-ին հորիզոնականում, հայտնում է լրատվականը և հավելում, որ գրքից հարյուր հազարավոր օրինակներ են վաճառվել։

Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, գրել է իր առաջին մանկական գիրքը։ «Նստարանը» վերնագրով գիրքը պատմում է հոր և որդու հարաբերությունների և կապի մասին։ Հայտնի է, որ նկարազարդումների հեղինակը նկարիչ Քրիստիան Ռոբինսոնն է։ Գրքի հրատարակումը նախատեսված էր հունիսի 8-ին: Այն հասանելի է նաև աուդիո ձևաչափով՝ Մեգան Մարքլի ընթերցմամբ։ Գիրքը գրվել է զույգի առաջներկի ծնունդից մեկ ամիս անց արքայազնի համար նրա կնոջ կողմից գրված բանաստեղծության հիման վրա։

Գիրքը լույս է տեսել Սասեքսի դուքսի և դքսուհու երկրորդ զավակի՝ Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն Ուինձորի լույս աշխարհ գալուց 4 օր անց։ Հայտնի է, որ գրքի վրա աշխատելիս դքսուհին և արքայազնը սպասել են իրենց դստեր ծննդյանը։

Դքսուհին հրատարակչի՝ Penguin Books and Random House-ի հետ համաձայնվել է Archewell հիմնադրամի ծրագրերի շրջանակում 2000 գիրք նվիրել կարիքավոր երեխաների կենտրոններին և դպրոցներին: