Աշոտ Ղազարյանը վիրահատությունից հետո «Մեր բակը․ 25 տարի անց» ֆիլմի նկարահանման հրապարակում է

Դերասան Աշոտ Ղազարյանին այս ամիս վիրահատել էին։ Դերասանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և նշել, որ այժմ իրեն լավ է զգում։

«Իմ շատ սիրելի հետևորդներ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար։ Բոլորիդ ցանկանում եմ քաջ առողջություն»,– գրել է դերասանը։

Աշոտ Ղազարյանն այս շրջանում նկարահանվում է «Մեր բակը․ 25 տարի անց» ֆիլմում։ Ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման հրապարկից։