Ալեն Դելոնը գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին (լուսանկար)

Ֆրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը 2019-ին գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Paris Match ամսագրին․ 85-ամյա Դելոնն իր շան հետ հայտնվել է նաև ամսագրի շապիկին։

Ծառապատ այգում արված լուսանկարում հայտնի դերասանը կրում է ջինսե տաբատ, կապույտ վերնաշապիկ և բաճկոն, ինչպես նաև պարանոցին շարֆ է կապել։

Ընդ որում, դերասանի երկրպագուները նշել են, որ կենդանի լեգենդ Դելոնը հիվանդությունից հետո «շատ է փոխվել և նույնիսկ դժվարացել են ճանաչել նրան»։

Հիշեցնենք, որ դերասանը 2019-ին գլխուղեղի կաթված էր տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով: