Քանյե Ուեսթի հետ սիրավեպի ֆոնին Իրինա Շեյքին նկատել են նախկին ամուսնու և դստեր հետ Նյու Յորքում զբոսնելիս (լուսանկարներ)

Best Actor nominee for "A Star is Born" Bradley Cooper (L) and his wife Russian model Irina Shayk arrive for the 91st Annual Academy Awards at the Dolby Theatre in Hollywood, California on February 24, 2019. (Photo by Mark RALSTON / AFP) (Photo credit should read MARK RALSTON/AFP via Getty Images)

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդլիի Քուփերին և նախկին կնոջը՝ սուպերմոդել Իրինա Շեյքին, նկատել են իրենց դստեր՝ Լեա դե Սենի հետ Նյու Յորքում զբոսնելիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ լուսանկարները հրապարակվել են Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու` ռեփ կատարող Քանյե Ուեսթի և սուպերմոդելի նոր սիրավեպի մասին լուրերի ֆոնին։

Պապարացիների կողմից հրապարկավծ լուսանկարներում Իրինա Շեյքը կրում է Burberry ապրանքանիշի սպիտակ շապիկ, որի վրա ձկան պոչեր են նկարազարդված, սև տաբատ և սանդալներ՝ տեսքն ամբողջացնելով արևային ակնոցով և պայուսակով։

Daily Mail-ը մեկ այլ հրապարակմամբ մեջբերել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հրավիրած հարցազրույցի ընթացքում ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի արտահայտությանը։ Ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե ինչու իր և Քանյե Ուեսթի ամուսնությունը «չաշխատեց», 40-ամյա աստղը նշել է, որ պատճառը մեկը չի եղել և հավելել, որ Քանյեն միշտ ընտանիքի անդամ կմնա՝ շեշտելով, որ դա իր միակ իրական ամուսնությունն է եղել, հակառակ դրանից առաջ 2 անգամ ամուսնացած լինելուն։

«Պատճառը մեկը չի եղել, դրանք բազում հարցերի շուրջ տարբեր կարծիքներն են եղել։ Ես 4 երեխա ունեմ և կարծում եմ ծնողները չեն կարող այլ բան ցանկանալ քան միասին լինելը։ Ինքս դրա միջով անցնելով եմ մեծացել», – ասել է Քիմը և հավելել, որ Քանյեն նախ իր ընկերն է եղել և չի կարող դա կորցնել։ Նա նշել է, որ նրանք հիանալի հարաբերություններ ունեն համատեղ ծնողական պարտականությունները կատարելիս և շեշտել, որ Քանյեն միշտ ընտանիքի անդամ է լինելու։ Քիմը նշել է, որ Քանյեի հետ ամուսնությունն իր առաջին իրական ամուսնությունն է եղել։