«Աստծուց խնդրեցի էլի տղա ունենամ ու անունն Ադամ դնեմ». երկրորդ անգամ հայր դարձած DJ Smoke-ի նամակը Ադամ Սահակյանի մայրիկին

DJ Smoke-ը 3 ամիս առաջ երկրորդ անգամ հայր է դարձել։ Նա և կինը` Գայանեն, իրենց փոքրիկին տվել են Ադամ անունը` Ապրիլյան պատերազմի հերոս Ասամ Սահակյանի հիշատակին։

Ադամի մայրը` Գայանե Անտոնյանը, հրապարակել է Smoke-ի նամակն իրեն։

«Երբ Ապրիլյանի ժամանակ տեսա մեր բոլորի Ադամին, նրա հայացքը, աչքերը` իսկական հայ տղա, Աստծուց մի բան խնդրեցի, որ էլի տղա ունենամ (մեկն արդեն ունեի) ու անունը Ադամ դնեմ։ Ամեն անգամ մտածելիս հոգուս խորքում փափագում էի էդ պահը ու Աստված ինձ տվեց էդ ուրախությունը։ Երեք ամիս առաջ ես որդի ունեցա ու նրան անվանակոչեցի Ադամ` Ձեր որդու պատվին։ Երբ հարցնում են ինչու Ադամ, հպարտությամբ ասում եմ մեր բոլորի Ադամի պատվին»,- գրել է դիջեյը: