Երգչուհի МакSим-ին արհեստական կոմայի մեջ են գցել. բժիշկը կորոնավիրուսի կասկած ունի

Ռուս երգչուհի Մարինա Մաքսիմովան (МакSим) արհեստական կոմայի մեջ է գտնվում: Ինչպես հաղորդում է Взгляд-ը` հղում անելով երգչուհու ներկայացուցչին, երգչուհուն արհեստական քնի մեջ են գցել` թոքաբորբի ֆոնին, սակայն կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:

«Կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել առայժմ, նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Սակայն բժիշկը, իհարկե,  կորոնավիրուսի կասկած ունի»,- հավելել է նա: