Քրիս Ջենները խոստովանել է՝ դուստրերից ում հետ է դժվար լեզու գտնում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերին նվիրված հատուկ հաղորդման ժամանակ հաղորդավար Էնդի Քոենը Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մորից՝ Քրիս Ջեններից հետաքրքրվել է՝ դուստրերից ում հետ է «դժվար լեզու գտնում», գրում է CNN-ը։

Ջենները խոստովանել է, որ հեշտ է լեզու գտնում Քենդալ Ջենների հետ, սակայն բարդ է աշխատել ավագ դստեր՝ Քորթնի Քարդաշյանի հետ։

Քորթնի Քարդաշյանը համաձայնել է մոր դիտարկմանը՝ նշելով, որ «չի կատարում մոր այն խնդրանքները, որոնք չի ցանկանում, իսկ կատարելու դեպքում ճշտում է բոլոր մանրամասները»։

Հաղորդվարի հարցին՝ արդյոք մեղավոր չի զգում իր դուստրերի եկամուտից 10 տոկոս մասնաբաժին վերցնելու համար, Քրիս Ջենները պատասխանել է․ «Ո՛չ, քանզի շատ եմ աշխատում։ Կարծում եմ՝ ես արժանի եմ այն մասնաբաժնին, որը ստանում եմ»։