Մասնագետները նշել են՝ բանջարեղենի որ տեսակները թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

Հարվարդի համալսարանի գիտնականներն անցկացրել են տևական լայնամասշտաբ գիտափորձ, որի արդյունքում նշել են բանջարեղենի այն տեսակները, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից։ Ինչպես գրում է actualnews.org կայքը, ուսումնասիրությունները տևել են 20 տարի, ներգրավվել է 13 000 մասնակից։

Հետազոտության շրջանակներում կամավորներին մասնագետները բաժանել են երկու խմբի, որոնք ամեն օր ուտում էին որոշակի բանջարեղեն։ Խմբերից մեկի մասնակիցների սննդակարգում ներառված էր օսլայով հարուստ բանջարեղեն, մյուս խմբի մասնակիցների սննդակարգում՝ կանաչեղեն։

Առաջին խմբի կամավորների քաշը, չնայած բանջարեղենային սննդակարգին, հաճախ ավելանում էր, ինչը պայմանավորված էր նրանով, որ նրանք մեծ մասամբ օգտագործում էին լոբազգիներ ու կարտոֆիլ։ Մյուս խմբի մասնակիցների քաշը մնում էր կայուն, ուստի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ օսլայով հարուստ բանջարեղենը նույնքան վնասակար է կազմվածքի համար, որքան հացաբուլկեղենը։

Մասնագետները միաժամանակ ընդգծում են, որ ավելորդ քաշից ազատվելուն է նպաստում սննդակարգից քաղցրավենիքի, գազավորված ըմպելիքների, արագ սննդի և ալկոհոլի բացառումը։ Բացի այդ, կազմվածքը կարգի բերելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել միս՝ համադրելով այն դյուրամարս բանջարեղենի հետ։ Բանն այն է, որ նման համադրությունը մարդուն տալիս է մեծ քանակությամբ վիտամիններ, մանրաթեկեր ու սպիտակուցներ և հնարավորինս քիչ պարզ ածխաջրեր։ Միևնույն ժամանակ մասնագետները հորդորում են ոչ թե բացառել սննդակարգից լոբազգիներն ու օսլայով հարուստ բանջարեղենը, այլ պարզապես սահմանափակել այն։