Քեյթ Միդլթոնը Հայրերի օրվա առթիվ հազվագյուտ լուսանկարներ է ցուցադրել

39-ամյա Քեյթ Միդլթոնը Հայրերի օրը հուզիչ կերպով դիմել է ամուսնուն՝ 38-ամյա արքայազն Ուիլյամին։ Այս տոնը եվրոպական շատ երկրներում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը։

Քեմբրիջի դուքսերը բազմազավակ ծնողներ են։ Նրանք դաստիարակում են 7-ամյա արքայազն Ջորջին, 6-ամյա արքայադուստր Շառլոտային և 3-ամյա արքայազն Լուիին։ Թագավորական ամուսինները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկները հնարավորինս պարզ կենսակերպ վարեն։

Հրապարակված կադրերից մեկը թագավորական ընտանիքի երկրպագուները նախկինում չեն տեսել։ Լուսանկարում պատկերված է արքայազն Ուիլյամը Քենսինգթոնյան պալատի մոտ։ Կադրն արվել է 2019 թվականին Trooping the Colour հանդիսավոր շքերթի ժամանակ։ Գահաժառանգը գրկել է Լուիին, իսկ ավագ երեխաները կանգնած են հոր կողքին։

Դքսուհին նաև հրապարակել է երիտասարդ արքայազններ Հարրիի և Ուիլյամի լուսանկարը իրենց հոր հետ, ինչպես նաև ցույց է տվել սեփական հորը, որը նրան խորանի մոտ է տարել Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան հետ հարսանիքի ժամանակ: Վերջին լուսանկարում պատկերված է արքայազն Ֆիլիպը՝ ընտանիքի և իր ծոռների շրջապատում։

«Բոլոր ծնողներին մաղթում ենք երջանիկ հայրերի օր»,- հակիրճ մեկնաբանել է Քեթրինը։ Երկրպագուները թագավորական ընտանիքին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել, հատկապես ջերմ խոսքերի է արժանացել արքայազն Ուիլյամը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Duke and Duchess of Cambridge (@dukeandduchessofcambridge)