Би-2 ռոք խմբի նոր տեսահոլովակը երկու միլիոնից ավելի դիտում է ունեցել

Ռուսական «Би-2» ռոք խմբի «Մեզ հերոս պետք չէ» երգի  մի անի օրվա ընթացքում YouTube-ում ավելի քան 2 մլն. դիտում է ունեցել:

Մաքսիմ Շիշկինի նկարահանած տեսահոլովակում գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհում՝ հակաուտոպիայում: Գլխավոր հերոսները փորձում են սոցիումին հասցնել այն գաղափարը, որ յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի ստեղծողն է:

«Би-2»-ի մենակատարների՝ Լյովայի և Շուրայի հետ տեսահոլովակում նկարահանվել են նաև դերասաններ Ալեքսանդր Միզևը, Անիտա Զապորոցկովան, Վլադիմիր Ավերյանովը և բլոգեր Իդա Գալիչը:

Հանդիսատեսին նոր հոլովակը շատ է դուր եկել: Տեսանյութի մեկնաբանություններում շատերը գրել են, որ տեսահոլովակը կարելի է «Օսկարի» արժանացնել՝ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: