«Մեկ օրը բավական չէ հարգանքի տուրք մատուցելու հոր այն տեսակին, ինչպիսին դու ես». Քայլի Ջենները շնորհավորել է զուգընկերոջը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեններն ընկերոջն ու դստեր հորը՝ երաժիշտ Թրևիս Սքոթին, շնորհավորել է Հայրերի օրվա առթիվ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երաժիշտը հեռուստաաստղին և իրենց դստերը «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը հրավիրելով հաստատել է իրենց վերամիավորման մասին լուրերը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգի հաշտվելու մասին խոսակցությունները վերջին շրջանում սկսել էին թեժանալ։

Քայլի Ջեններն իր ինստագրամյան էջում տեղադրել է ընկերոջ լուսանկարն իրենց դստեր հետ՝ կից գրելով․ «Ուրախ հայրերի օր։ Մեկ օրը բավական չէ հարգանքի տուրք մատուցելու հոր այն տեսակին, ինչպիսին դու ես, մենք շատ բախտավոր ենք քեզ ունենալու համար»։

Լուսանկարում Kylie Cosmetics ապրանքանիշի 23-ամյա հիմնադիր հեռուստաաստղը կրում է սպիտակ զգեստ և ոսկեգույն օղեր և մտերիկ կերպով հենված է ընկերոջը, որը գրկել է իրենց 3-ամյա դստերը՝ Սթորմիին։

Ավելի վաղ People ամսագրի աղբյուրը նշել էր, որ Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը վերջերս բավական շատ ժամանակ են անցկացնում ընտանիքով։ Նրանք երկուսն էլ ցանկանում են հնարավորինս ներկա լինել Սթորմիի կյանքում և շատ են աշխատել լավ ընտանեկան մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։